EN AM RU
 

IT անվտանգության ծառայություններ

Համակարգիչները և նրանցից կազմված ցանցերը գրեթե բոլոր ժամանակակից ընկերությունների գործունեությունն ապահովող մեխանիզմի գլխավոր մասն են: Սակայն դրանք, իրենց հսկայական օգտակարության հետ մեկտեղ, կարող են հանդիսանալ նաև որոշակի վտանգների աղբյուր:

Ինչպես հայտնի է, որոշակի հնարքների և գիտելիքների տիրապետող անձիք (հակերներ) կարողանում են կազմակերպել անօրինական ներթափանցում իրենց չպատկանող համակարգիչների մեջ և տիրանալ այդ համակարգիչների ներսում պահվող տեղեկություններին կամ վնասել դրանք: Բնականաբար, ոչ մի ընկերություն կամ անհատ անձ չի ցանկանում հայտնվել հակերների զոհի դերում և այս կամ այն ձևով վնասներ կրել: Նման իրավիճակներից խուսափելու համար, ընկերությունում անհրաժեշտ է ստեղծել համակարգչային անվտանգության համակարգ, որը բաղկացած է մի կողմից՝ տեխնիկական և ծրագրային միջոցներից, մյուս կողմից՝ համակարգիչների հետ անվտանգ աշխատելու վերաբերյալ կանոններից:

«Փրայմ Սեքյուրիթի» ընկերությունը, իր գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, պատվիրատուներին առաջարկում է համակարգչային անվտանգությանը վերաբերվող արդյունավետ լուծումներ, ինչպիսիք են՝

1. Համակարգիչների հակավիրուսային պաշտպանություն՝ շուկայում առաջատար բրենդերի հակավիրուսային օրիգինալ ծրագրերի տեղադրումով,

2. IT անվտանգությանը վերաբերվող մանրակրկիտ խորհրդատվություն և ընկերության աշխատակազմի հետ գործնական պարապմունքներ,

3. Penetration Test - համակարգչային ցանցի տիրոջ կողմից թույլատրված ներթափանցում այդ ցանց՝ արտաքին ներթափանցմանը ցանցի դիմակայելու հնարավորությունները ստուգելու նպատակով,

4. Data Loss Prevention (DLP) - համակարգի տեղադրում ընկերության համակարգչային ցանց, որի օգնությամբ կարելի է վերահսկել ներքին ցանկացած փաստաթղթի շարժը, այդ թվում՝ դեպի դուրս ցանկացած եղանակով ուղարկումը, USB կրիչի վրա արտագրումը, պատճեավորումը և այլն: Դրա հետ մեկտեղ՝ «ով», «երբ» և «ուր» հարցերի պատասխանները և շատ ուրիշ օգտակար հնարավորություններ:

Ծառայություններ
Աշխատանքի թեկնածուների ստուգում
 
Գործարքների հուսալիության ստուգում
 
Միջադեպերի ներքին հետաքննություն
 
Ռիսկերի վերաբերյալ խորհրդատվություն
 
Անվտանգության տեխնիկական համակարգեր
 
Ավտոմեքենաների շարժի վերահսկում
 
IT անվտանգության ծառայություններ
 
ֆինանսական ներքին հետաքննություն
կապ
Հասցե՝ ք.Երևան, 0039, Եղբայրության 14
+374 94 43 90 00
Prime Security LLC Linkedin page   Prime Security LLS Facebook page
© 2018-2024, Prime Security LLC.