«Փրայմ Սեքյուրիթի» ընկերությունը, իր գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, առաջարկում է պատվիրատու ընկերություններին ավտոմեքենաների շարժի արբանյակային վերահսկման համակարգ, որի օգնությամբ հնարավոր է՝
1. Ցանկացած պահի տեղեկանալ ընկերության բոլոր ավտոմեքենաների գտնվելու վայրի մասին,
2. Ունենալ ավտոմեքենաների տեղաշարժման երկարաժամկետ հետագիծը քարտեզի վրա,
3. Տեղեկանալ ավտոմեքենաների կանգառների վայրի և դրանց տևողության մասին,
4. Տեղեկանալ թույլ տրված արագության գերազանցման կամ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ,
5. Ստանալ տեղեկատվություն ծախսած վառելիքի մասին և այլ օգտակար հնարավորություններ: |