Հայ Eng Рус
 

Գործարքների Հուսալիության Ստուգում

Երբեմն անհատներին կամ կազմակերպություններին անհրաժեշտ է լինում այլոց հետ գործնական հարաբերությունների մեջ մտնել: Օրինակ՝ սեփականություն կամ բիզնես ձեռք բերել, գործնական պայմանագրեր կնքել որևէ անձանց կամ կազմակերպությունների հետ, վարկ տրամադրել, կամ ի պահ հանձնել որևէ գույք:

Եւ բնական է, որ կարող են առաջանալ հարցեր, թե որքանո՞վ են հուսալի նոր գործընկերները, կամ արդյո՞ք ազնիվ է սեփականություն կամ բիզնես վաճառողը, կամ հուսալի՞ են արդյոք վարկառուները: Ավելի պարզ՝ գործարքներ կնքելիս բոլորը ցանկանում են խուսափել խարդախության զոհ դառնալուց:

«Փրայմ Սեքյուրիթի» ընկերությունը կատարում է ապագա գործարքների և դրանց անմիջական մասնակիցների հուսալիության ստուգում և պատրաստում այդ ստուգման արդյունքների հիման վրա մանրամասն հաշվետվություն: Բացի այդ, պատվիրատուի ցանկությամբ, մեր կողմից կարող է նաև իրականացվել գործնական օգնություն՝ մինչև գործարքի բարեհաջող ավարտը:

Ծանուցում. «Փրայմ Սեքյուրիթի» ընկերությունը պատասխանատվություն չի կրում իր խորհրդատվության կամ հաշվետվությունների հիման վրա պատվիրատուի կողմից կայացված վերջնական որոշումների և դրանց հետևանքների համար:

Ծառայություններ
Աշխատանքի թեկնածուների ստուգում
 
Գործարքների հուսալիության ստուգում
 
Միջադեպերի ներքին հետաքննություն
 
Ռիսկերի վերաբերյալ խորհրդատվություն
 
Գաղտնալսող Սարքերի Հայտնաբերում (TSCM)
կապ
Հասցե՝ ք.Երևան, 0039, Եղբայրության 14
+374 94 43 90 00
Prime Security LLC Linkedin page   Prime Security LLS Facebook page
© 2018-2026, Prime Security LLC.